12:28   04-03-2021
Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի դիտարկում «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափի վերանայման հնարավորությունը: Այս մասին նա ասել է ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսին` պատասխանելով հարցին` պատրաստվո՞ւմ է արդյոք ղեկավարել այդ շարժումը, հայտնում է «Sputnik-Արմենիա»-ն:

Քոչարյանը նշել է, որ իսկապես սատարել է շարժմանը, որին հաջողվել է համախմբել իր շուրջ հայ հասարակության զգալի հատվածին: Նրա խոսքով` ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու քաղաքական գործիչ է: Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման խնդիրը կառավարության հրաժարականը եւ մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Մանուկյանը այդ ընտրություններին չի մասնակցի: Այդ իմաստով, Քոչարյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական գործիչներն այդքան էլ շատ չեն, ովքեր պատրաստ են այդպիսի լուրջ պատասխանատվություն ստանձնել:

Loading...