13:14   04-03-2021
Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը:

Հանձնաժողովը կնախագահի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հանձնաժողովի կազմում կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:

Loading...