13:32   04-03-2021
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը սահմանված կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Ըստ հիմնավորման, 2018-ին հիմնված ընկերությունը Գյումրիում զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ, որի համար հումք է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունում արտադրվող, կովի բնական կաթից ստացվող, 21-50%  յուղայնությամբ կաթնային սերուցքը: Ամսեկան նախատեսվում է ներմուծել մինչև  650 տոննա կաթնային սերուցք իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսեկան 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ ներդրում և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

Loading...