13:37   04-03-2021
Միջազգային ապրանքանիշերի տեքստիլի ընկերությունը կառավարության աջակցությամբ կիրականացնի ներդրումային նոր ծրագիր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի կառավարությունը սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց 3 տարի ժամկետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 4-ի նիստում:

Սրբիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունն առաջարկում է սրբիչների մեծ ընտրանի ճանաչված ապրանքանիշերից, որոնք սպասարկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ տնային, բժշկական, հյուրանոցային և մանրածախ ոլորտները:

Ըստ հիմնավորման, ընկերության գործընկերները գրավում են լայն աշխարհագրական դիրք ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Օմանում, վերջինիս բիզնես գործընկերները բազմամյա կապ են հաստատել իրենց հաճախորդների հետ: Ընկերությունը համապատասխան արտոնագրի ներքո արտադրում և ներկայացնում է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Cannon-ը, Fieldcrest-ը, Disney-ը, Waverly-ն և Charisma-ն: Ընկերության ապրանքանիշերն են՝ Valentini-ն, Royale-ը, Dream-ը, Savoy-ը և Classic-ը:

Loading...