13:43   04-03-2021
234,2 մլն դրամ՝ Տավուշի մարզպետարանին. Ներքին կարմիրաղբյուրում «Մայրիկ» պուրակը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում որոշում կայացրեց Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:

Այդ գումարից 24,7 մլն դրամով Չինարի գյուղում կկառուցվի բնակելի տուն, օժանդակ շինություններ, կբարեկարգվի տարածքը: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Մայրիկ» պուրակի կառուցման համար  կտրվի 42,8 մլն դրամ,. եւ 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161,6 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ այդ պուրակը պատրաստ կլինի:

Loading...