13:51   04-03-2021
Թաջ Մահալից զբոսաշրջիկներին տարահանել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:

Ինչպես հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, շտապ տարահանում Է կատարվել տեսարժան վայրի ականապատման մասին անհայտ տղամարդու հեռախոսազանգից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թաջ Մահալ համալիրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Անվտանգության ուժերը պայթուցիկ սարք են որոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...