13:54   04-03-2021
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել Է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել Է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:

Ինչպես հայտնում Է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի մամուլի ծառայությունը, նախաձեռնության պաշտպանության օգտին արտահայտվել Է 220 կոնգրեսական: Դեմ Է քվեարակել 212 օրենսդիր: Այժմ օրինագծը պետք Է քննարկի Սենատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը, մասնավորապես, ոստիկաններին արգելում Է կիրառել խեղդող հնարքներ, ստեղծում Է ոստիկանության կողմից անօրինաչափ գործողությունների հսկման տվյալների ազգային պահոց, ինչպես նաեւ արգելում Է որոշ դեպքերում տալ օրդեր, որը ոստիկաններին թույլ Է տալիս առանց նախազգուշացման դուռը ջարդելով ներխուժել տուն: Առաջարկվող բարենորոգման շրջանակում ընդլայնվում են իրավապահների նկատմամբ հայցերի հարուցման հնարավորությունները նրանց կողմից չարաշահման պատճառով:

Loading...