13:56   04-03-2021
Հնդկաստանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը երեկ երկրի մայրաքաղաքի բանակային հոսպիտալում ստացել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է The Times of India-ն:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվաստման ազգային արշավին մասնակցող բժիշկներին եւ բուժաշխատողներին եւ երկրի քաղաքացիներին կոչ արել պատվաստվել COVID-19-ի դեմ:

Մարտի 1-ին երկրի վարչապետ Նարենդրա Մոդին առաջինն էր դարձել, ով պատվաստվել էր Հնդկաստանում զանգվածային պատվաստման երկրորդ փուլի ժամանակ: Այս փուլում պատվաստվելու իրավունք են ստացել 60-ն անց անձինք (հենց այս պատճառով է պատվաստվել 70-ամյա վարչապետը), ինչպես նաեւ ուղեկցող հիվանդություններ ունեցող 45-ն անց բնակիչները:

Loading...