14:07   04-03-2021
Image Description
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է համարում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, եւ Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, դա քաղաքական գործընթաց է այդ երկրում, ուստի այլ գնահատականներ չեն կարող լինել»,- ասել է նա:

Loading...