14:16   04-03-2021
Իտալիայում տեղական ընտրությունները կհետաձգեն աշուն համավարակի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն: Մարտի 4-ին այդ մասին հայտնել Է La Repubblica թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ երկրի կառավարությունը համապատասխան որոշումը կընդունի մոտ օրերս: Հետաձգման պատճառը նոր կորոնավիուսով վարակումների թվի հերթական բռնկումն Է: Կալաբրիայում ընտրությունները նշանակված Էին ապրիլի 11-ին:՛ Մայիսին – հունիսին տեղական վարչակազմի ընտրությյւններ պետք Է կանյանան ավելի քան 1,2 հազար քաղաքներում: Մինչեւ 20 միլիոն իտալացիներ կմասնակցեն քվեարկությանը: Ինչպես նշում Է թերթը, ընտրությունները հետաձգվում են հոկտեմբերի 10 – 11:

Loading...