14:38   04-03-2021
Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները, այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասաց Ղուլարյանը։

Loading...