14:40   04-03-2021
Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Մոսկովյան 1 հասցեում
Թողնել մեկնաբանություն

Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր տեղակայման նպատակով ՀՀ ոստիկանությանը պատկանող ՀՀ Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը նախարարությանն ամրացնելու խնդրանքով:

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց:

Loading...