14:53   04-03-2021
Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել եւ անհեթեթ համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:

Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի հետեւողական կողմնակից է եւ կշարունակի զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Նա մի մարդ է, ով մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, եւ մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Loading...