15:23   04-03-2021
ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությունը տեղի կունենա մինչև 15:30-ը:

«Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից նախասրահում, ժամը 14:45-ից մինչև 15:30-ն»,- ասաց Հովակիմյանը:

Loading...