16:09   04-03-2021
Պատգամավորները փոփոխություն են առաջարկել դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցույթան անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

«Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ.  զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի  75%-ի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Գործող կարգավորումներով դատավորները կենսաթոշակ են ստանում աշխատավարձի հարկված գումարի 55%-ի չափով»,- ասաց Դավթյանը:

Loading...