16:12   04-03-2021
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը
Թողնել մեկնաբանություն

 Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մարտի 4-ին Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպայի քոլեջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան կոոպերացիան առաջիկա տարիներին, որովհետեւ այն կազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա»,- ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համոզվի, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնի հակամարտությունների: «Մեր պատասխանատվությունն այն Է, որ համոզվենք, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնում հակամարտության եւ պատերազմի: Նույնիսկ եթե մենք տարածաշրջանային դաշինք ենք մնում, Չինաստանի վերելքը կարեւոր Է մեր անվտանգության եւ մեր արժեքների համար»,- նշել Է նա:

Ըստ որում, գլխավոր քարտուղարի խոսքով, Չինաստանի վերելքը բացում Է նաեւ նոր հնարավորություններ:

«Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունն, ինչը նույնպես նոր հնարավորություններ Է ընձեռում մեր տնտեսությունների համար: Դա սպիտակի եւ սեւ հարց Է: Մենք պետք Է հասկանանք, որ դա մի նոր բան Է, որտեղ մենք նաեւ հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...