16:19   04-03-2021
ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այդպես իր վերաբերմունքն է արտահայտել ոչ թե դատավորի թեկնածուների, այլ նրանց առաջադրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Loading...