10:59   07-03-2021
Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Թողնել մեկնաբանություն

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը նախատեսված է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի համար: Այս մասին հայտարարել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը՝ գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության դեսպանը հրավիրվել է հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդականի կողմից: Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա Ռուսաստանի նախագահի ուղերձը փոխանցեց Իրանի հոգևոր առաջնորդին », – ասել է դիվանագետը:

Նա հստակեցրել է, որ ուղերձը վերաբերում է երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերին և միջազգային խնդիրներին:

Գրում է 1in.am -ը:

Loading...