11:00   07-03-2021
ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը բարձր է գնահատել Sputnik V պատվաստանյութը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահի  Ջո Բայդենի խորհրդական Ֆաուչին հունական Skai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Sputnik-ի մասին իր ունեցած տվյալները լավն են: Լրագրողը Ֆաուչիին հարցրել է ՝ արդյոք նա պատվաստվե՞լ է ռուսական Sputnik կամ չինական պատվաստանյութերով: «Sputnik-ի մասին իմ ունեցած տվյալները բավականին լավն են»,-ասել է Ֆաուչին ու հավելել, որ չինական պատվաստանյութերի մասին բավականաչափ տեղեկություններ չունի:

Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունները: «Իմ մտահոգությունը նվազագույն է: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ում Pfizer և Moderna պատվաստանյութերով կատարված փորձարկումները ցույց են տվել 94-95% արդյունավետություն և նվազագույն ռեակտիվություն»,-ասել է նա:

Գրում է 1in.am -ը:

Loading...