11:04   07-03-2021
Հռոմի պապը Իրաք կատարած այցի ընթացքում դատապարտել է հանուն կրոնի ծայրահեղականությունը
Թողնել մեկնաբանություն

Հռոմի Ֆրանցիսկոս I պապը դատապարտել է հանուն կրոնի ծայրահեղականությունը Իրաք կատարած պատմական այցի ժամանակ, որտեղ նա քննարկել է քրիստոնյա փոքրամասնության աղետալի վիճակը, հայտնում է BBC-ն:

«Թշնամանքը, ծայրահեղականությունը եւ բռնությունը չեն ծնվում կրոնական սրտում: Սա դավաճանություն է կրոնի հանդեպ»,- ասել է նա միջկրոնական աղոթքի ծառայության ժամանակ:

Իրաքին համակել են կրոնական բռնությունները՝ ինչպես փոքրամասնությունների դեմ, այնպես էլ մահմեդականների՝ շիաների եւ սուննիներ միջեւ:

Ֆրանցիսկոս Առաջինը այցելել է նաեւ շիա իսլամի ամենաազդեցիկ դեմքերից մեկին` Մեծ Այաթոլլա Ալի ալ-Սիստանիին։

Նաջաֆ քաղաքում գտնվող իր տանը ընդունելով Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ Մեծ Այաթոլլա Ալի ալ-Սիստանին ասել է, որ քրիստոնյաները պետք է խաղաղ ու ապահով ապրելու հնարավորություն ունենան, ինչպես բոլոր մյուս իրաքցիները:

Հանդիպումը դիտվել է որպես շատ խորհրդանշական պահ Հռոմի պապի այցի ընթացքում, որը նրա առաջին միջազգային ուղեւորությունն էր մեկ տարի առաջ կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո եւ պատմության մեջ առաջին պապական այցը Իրաք:

Գրում է News.am -ը:

Loading...