12:12   07-03-2021
Արցախը գրկաբաց սպասում է բոլորիդ
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառումէ  կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար: 

«Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


Loading...