12:20   07-03-2021
Ցիկլոնի ներթափանցման պատճառով Մոսկվայում ձյան առատ տեղումներ կլինեն
Թողնել մեկնաբանություն

«Ֆոբոս» եղանակի կենտրոնը հայտնում է, որ Մոսկվային է մոտենում ցիկլոն, որը բերում է ձյան առատ տեղումներ եւ փոթորկային քամի՝ մինչեւ 20 մ/վ: Եղանակը կսկսի վատթարանալ արդեն շաբաթ օրը, բայց մայրաքաղաքին հիմնական հարվածը սպասվում է կիրակի օրը` մթնոլորտային ճնշման կտրուկ անկման հետ մեկտեղ, հաղորդում է «Московский комсомолец»-ը:

«Կիրակի օրը կսկսի զգացվել ջերմ մթնոլորտային ճակատի ազդեցությունը, որը կապված է հյուսիսատլանտյան ծագման հզոր ցիկլոնի ներթափանցման հետ»,- ասել է կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը:

Նրա խոսքով՝ հյուսիս-արեւմուտքից Մոսկվային մոտեցող ցիկլոնը տարածքով, գրադիենտով ու խորությամբ շատ հզոր է: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ մայրաքաղաքային տարածաշրջանի երկինքը կծածկվի բազմաշերտ ամպերով եւ կիրակի վաղ առավոտյան ձյուն կտեղա:

Միաժամանակ ձյան տեղումները կուժեղանան օրվա ցերեկային ժամերին եւ կկրեն «տեղատարափ» ու «ինտենսիվ» բնույթ:

«Իմ գնահատականներով՝ կլինեն մինչեւ 8-10 միլիմետր տեղումներ, ինչը մարտ ամսվա ամբողջ նորմայի մեկ քառորդն է»,- նշել է մասնագետը:

Տեսանելիությունը կարող է ընկնել մինչեւ մեկ կիլոմետրի, բացառված չեն ավիահաղորդակցության եւ երթեւեկության հետ կապված խնդիրները: Իրավիճակը կսրի փոթորկային քամին, որը պոռթկումներով կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի: Հնարավոր է նաեւ, որ ձյունը կպչի լարերին:

Գրում է News.am -ը:

Loading...