12:23   07-03-2021
Սլովակիան COVID-19-ով հիվանդներ է ուղարկում Գերմանիա եւ Լեհաստան`հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Թողնել մեկնաբանություն

Սլովակիան, վերակենդանացման բաժանմունքներում տեղերի բացակայության պատճառով, կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին ուղարկում է Գերմանիայի եւ Լեհաստանի կլինիկաներ: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Սլովակիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ COVID-19 հիվանդությամբ 349 ծանր հիվանդներ են հոսպիտալացվել: Սա համավարակի ընթացքում առավելագույն թիվն է: Գործնականում վերակենդանացման բաժանմունքներում տեղեր չեն մնացել»,- նշել են նախարարությունում: - Շաբաթ օրը Գերմանիան ընդունել է Սլովակիայից քովիդով առաջին երկու հիվանդներին: Դրանք գտնվում են Դորտմունդ քաղաքի կլինիկաներից մեկում: Ծանր հիվանդներին ուղարկում են նաեւ Լեհաստան: Նրանք գտնվում են Գորլիցեի (հարավային Լեհաստան) մասնագիտացված հիվանդանոցում»:

Սլովակիայում, որի բնակչությունը 5,5 միլիոն է, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2552 դեպք, ինչը 99-ով ավելին է, քան նախորդ օրը: Թեստեր անցածների 16%-ի մոտ արդյունքները դրական են եղել: Երկրում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը, որը առողջապահության նախարարությունը հայտարարել է 2020-ի մարտի 6-ին, կազմել է 322 104: Այս պահին հիվանդանոցներում կա COVID-19-ով 3911 վարակակիր: Հանրապետությունում վարակվելուց հետո բարդություններից մահացածների թիվը 7739 է, վերջին օրվա ընթացքում` 74:

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Սլովակիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս պահին պատվաստվել է 338 582 բնակիչ, որից պատվաստումների ամբողջական ցիկլն անցել է 177 431-ը, երկուշաբթի հանրապետությունը ստացել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Դրա օգտագործումը, ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարարությունը, պետք է սկսվի մոտ երկու շաբաթից: Երկիրը ստանում է նաեւ պատվաստանյութեր, որոնք արտադրվել են ամերիկյան Pfizer ընկերության եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի, Moderna ամերիկյան ընկերության եւ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության կողմից:

Գրում է News.am -ը:

Loading...