13:25   07-03-2021
Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը
Թողնել մեկնաբանություն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել մետրոպոլիտենի շահագործման 40-ամյակի առթիվ.
 
Սիրելի՛ աշխատակիցներ,
այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք արագ,անվտանգ ու անխափան ուղևորափոխադրում իրականացնել արդեն 40 տարի։ Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն  մեր իրականությունում։ Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր սերունդներին։
 
Սիրելի՛ ուղևորներ,
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցները։
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք։

Loading...