13:30   07-03-2021
Սերբիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ նախագահին եւ նրա ընտանիքին անօրինաբար գաղտնալսել են 1,5 հազար անգամ
Թողնել մեկնաբանություն

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու նրա ընտանիքի անդամներն անօրինաբար գաղտնալսվել են ավելի քան 1,5 հազար անգամ: Այդ հայտարարությունն է տարածել Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը, որի խոսքերը մեջբերում է «Պոլիտիկա» թերթը:

Վուլինը հայտնել է, որ երկրի ՆԳ նախարարությունը ստացել է անհերքելի ապացույցներ 1572 անօրինական գաղտնալսման դեպքերի փաստերի մասին: Բացի երկրի ղեկավարից գաղտնալսվել են նաեւ նրա եղբայր Անդրեյի, հայր Անջելկոյի եւ որդի Դանիլոյի հեռախոսազրույցները:

Վուլինի խոսքով՝ ՆԳՆ-ն արդեն ավարտել է հետաքննությունը: Նա պատմել է, որ գաղտնալսումների մեջ մասնակցել են գերատեսչության առանձին աշխատակիցներ: Նրանց հարցաքննել են պոլիգրաֆով, ինչից հետո գործն ուղարկել են դատախազություն եւ դատարան, հավելել է Վուլինը:

Փետրվարին հաղորդվել էր, որ նախապատրաստվում է Վուչիչի նկատմամբ մահափորձ:

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ նրան գաղտնալսել են 1 կամ 1,5 տարի, եւ որ նա ունի ապացույցներ՝ սեփական հեռախոսազրույցների ձայնագրությունները: Սերբիայի առաջնորդն ասել է, որ գիտի՝ ով է կանգնած գաղտնալումների հետեւում: Երկրի ՆԳ նախարարը հայտարարել է, որ նախագահի գաղտնալսումները կարող են կապված լինել վերջինիս կողմից մաֆիային պատերազմ հայտարարելու հետ, գրում է Gazeta-ն:

Գրում է News.am -ը:

Loading...