13:39   07-03-2021
Image Description
Pfizer-ի գործադիր տնօրենը չեղարկել է իր այցը դեպի Իսրայել կորոնավիրուսի դեմ պատվաստման բացակայության պատճառով. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան չեղարկել է իր այցը դեպի Իսրայել, երբ պարզվել է, որ կորոնավիրուսի դեմ չի պատվաստվել, ուրբաթ հաղորդել է N12 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բուրլան, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, որոնք պետք է ուղեկցեին նրան այցի ժամանակ, չեն ստացել պատվաստման երկրորդ դեղաչափը:

Ընդունվել է որոշում մի քանի օրով հետաձգել այցը, ինչը նաեւ ստեղծել է լոգիստիկ խնդիրներ գալիք իսրայելական ընտրությունների առնչությամբ:

Դեկտեմբերին Բուրլան հայտարարել էր, որ դեռեւս չի պատվաստվել, քանի որ չի ցանկանում «հերթագրվել», եւ կսպասի, մինչեւ իր տարիքային խմբի պատվաստումները կմեկնարկեն: Այդկերպ նա ստացել է առաջին դեղաչափը, սակայն դեռեւս չի ստացել երկրորդը:

Pfizer ընկերությունը չի պատասխանել այդ հարցը մեկնաբանելու մասին The Jerusalem Post-ի խնդրանքին:

«Մենք դեռեւս հետաքրքրված ենք Ւսրայել կատարվելիք այցով, եւ կհանդիպենք որոշում կայացնող անձանց հետ: Իսրայել այցը, հավանաբար, կծրագրվի գարնան վերջում»,-հայտարարել է Pfizer ընկերության ներկայացուցիչը N12-ին տված հարցազրույցում:

Գրում է News.am -ը:

Loading...