13:57   07-03-2021
Արմեն Սարգսյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում լարվածության թուլացման ուղիները
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Loading...