14:10   07-03-2021
NASA-ն մտադիր է առաջիկա 10 տարում առաջին անգամ կնոջ ուղարկել Լուսին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը NASA-ն ծրագրում է առաջիկա 10 տարիների ընթացքում առաջին կնոջն ուղարկել Լուսին, հաղորդում է CBS News հեռուստաալիքը:

Առաքելությունը նախատեսվում է իրականացնել Artemis ծրագրի շրջանակներում («Արտեմիս»): Դրան կմասնակցի 9 տղամարդ և 9 կին: Նշվում է, որ ծրագրի իրականացումը ձգձգվում է գերծախսերի պատճառով:

Ինչպես ասում է ՆԱՍԱ-ի տիեզերական ուղևորությունների ղեկավար Չարլի Բլեքվել-Թոմփսոնը, Լուսնի ուսումնասիրությանը վերադառնալը կօգնի ստանալու մի շարք արժեքավոր գիտելիքներ և ունենալու բազմաթիվ գիտական ​​հայտնագործություններ:

«Մենք դեռ շատ բան ունենք իմանալու: Դեռ ուսումնասիրում ենք այն ​​նմուշները, որոնք բերվել են Apollo ծրագրի ընթացքում», – ասել է Բլեքվել-Թոմփսոնը:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...