14:11   07-03-2021
Պակիստանում ոչնչացվել է ութ ահաբեկիչ
Թողնել մեկնաբանություն

Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ շաբաթ օրը՝ մարտի 6-ին, հատուկ գործողության արդյունքում հյուսիսային Վազիրիստանում թալիբների նախկին հենակետերում ոչնչացվել է ութ իսլամական ահաբեկիչ: Այս մասին հայտնում է Live Hindustan- ը:

Բանակի հայտարարության մեջ ասվում է, որ երկու հետախուզական գործողություններում անվտանգության ուժերը սպանել են պակիստանցի թալիբների երեք հրամանատարների:

Ահաբեկիչները պատկանել են տարբեր խմբավորումների. նրանք 2009 թվականից ի վեր շարունակել են իրականացնել ահաբեկչական գործողություններ անվտանգության ուժերի, իրավապահ մարմինների և տեղի բնակիչների դեմ: Մասնավորապես, զինյալները փրկագին ստանալու նպատակով առևանգել են մարդկանց:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...