15:35   07-03-2021
Սիրիայի բնակիչները վրդովվել են թուրքամետ զինյալների անօրինականություններից
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի Հալեպ նահանգի բնակիչները հավաքվել են ընդդեմ թուրքամետ զինված կազմավորումների անդամների վայրագությունների, ճեպազրույցում ասաց Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը:

Հանրահավաքն անցկացվեց Էլ-Բաբ գյուղում: «Ցույցը վերաճեց ապօրինի զինված խմբավորումների զինյալների հետ բախումների, որի ընթացքում ութ քաղաքացիական անձինք բերման ենթարկվեցին», – ասվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից՝ բողոքի ակցիան է տեղի ունեցել նաև Բալշուն գյուղում. այն արագորեն վերաճել է թուրքամետ կազմավորումների անդամների հետ բախումների:

Գրում է 1in.am -ը:

Loading...