13:57   08-03-2021
Գեղեցիկներին չենք նեղացնում․ Ինչ նվիրել կանանց հետո չամաչելու համար․ «էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի ավելի քան 40 երկիր այսօր նշում է կանանց տոնը։ Ռուսական ծագում ունեցող տոնը վաղուց արդեն բազմաթիվ երկրների օրացույցում է կարմիրով նշվում:
Տոնի հետ կապված կան մի շարք միֆեր, որ «կոտրվել» են հետազոտությունների արդյունքում․ այդ օրերին կանայք ավելի են հակված իրենք իրենց նվերներ տալու քան տղամարդիկ։ Սա անպայման պետք է հաշվի առնել մարքեթինգային արշավներ կազմակերպելիս, չմոռանալով նաև այն, որ կանայք ավելի էմոցիոնալ լինելով՝ գնումների հարցում նույնպես էմոցիոնալ են։
Պարզվում է կանանց համար ամենացանկալի նվերը փողն է։ Ամենաթրենդայինը համարվում են գիրքն ու ծաղիկները։ Հետազոտություները ցույց են տալիս՝ կանայք չեն սիրում նվեր ստանալ խոհանոցային պարագաներ կամ փոքր հուշանվերներ։

«ԷՄ-Փի-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է այս օրերին տիրող գնային քաղաքականության և մարքեթինգային նրբությունների մասին։

Loading...