11:01   08-03-2021
Ռուսաստանն ու Չինաստանն ուս-ուսի տված պայքարում են «քաղաքական վիրուսի» դեմ. ՉԺՀ ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

COVID-19 համավարակի ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ պայքարում են ոչ միայն հիվանդության, այլ նաեւ «քաղաքական վիրուսի» դեմ՝ շարունակելով մնալ Երկիր մոլորակում խաղաղության եւ կայունության հուսալի հենարան, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք տեսանք, որ բախվելով դարի համաճարակի հետ՝ Չինաստանն ու Ռուսաստանը կանգնած են՝ ուս-ուսի տված, եւ համագործակցում են, մենք միասին ենք պայքարում COVID-19-ի դեմ եւ համատեղ ջանքերով դիմադրում ենք «քաղաքական վիրուսին»,-ասել է Վան Ին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

Loading...