11:12   08-03-2021
Հռոմի Պապը կոչ է արել սիրել եւ հարգել կանանց
Թողնել մեկնաբանություն

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կանանց միջազգային օրվա նախօրեին մատնանշել է կանանց հարգելու եւ փայփայելու անհրաժեշտությունը: Կիրակի նա քարոզով ելույթ է ունեցել Իրաքի Բաղդիդա (Կարակոշ) քաղաքում, որը համարվում է քրիստոնեության տեղի կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին եւ կանանց՝ համարձակ կանանց, որոնք շարունակում են կյանք տալ՝ չնայած բոլոր վերքերին: Կանանց պետք է հարգել եւ փայփայել: Մեզ անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել եւ հնարավորություններ տրամադրել նրանց»,-ասել է հովվապետը: Ընդ որում՝ նա հիշատակել է Աստվածածնի դերի մասին, որը «պաշտպանում է ի վերուստ»:

Loading...