11:15   08-03-2021
Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft կորպորացիայի  Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» մամուլի ծառայությանը:

«Մարտի 2-ին Microsoft ընկերությունը հայտնել է հարձակումների շարքի մասին Microsoft Exchange Server-ում նոր խոցելիության հետեւանքով: Վերջին շաբաթվա ընթացքում «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները գրանցում են այդ խոցելիությունները շահարկման փորձերի թվի աճ գաղտնի տվյալները գողանալու նպատակով կորպորատիվ ցանցեր ներթափանցելու համար: Ռուսաստանում հարձակման է ենթարկվել արդեն շուրջ 40 ընկերություն»,-պատմել են ընկերությունում:

Loading...