11:20   08-03-2021
Եվրոպային կոչ են արել զսպել Չինաստանին ԽՍՀՄ-ի պես
Թողնել մեկնաբանություն

Der Tagesspiegel գերմանական պարբերականը հրապարակել է տեքստ, որում Չինաստանը մեղադրվում է Ասիայում «հեգեմոնիայի կայսրական պահանջներ» ունենալու մեջ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ Չինաստանի կողմից ռազմական ուժի զարգացումն ուղիղ սպառնալիք է ներկայացնում մյուս ասիական երկրների համար, իսկ ՉԺՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ արդեն ծագել է «նոր սառը պատերազմի» նման երեւույթ:

Այդ կապակցությամբ թերթը կոչ է արել Եվրոպային ստեղծել նոր միավորումներ, որոնք ստեղծվում էին XX դարում ԽՍՀՄ-ին զսպելու համար:

Loading...