11:22   08-03-2021
Հորդանանի վարչապետը նոր նախարարներ է նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավորությամբ բարեփոխումների շրջանակում
Թողնել մեկնաբանություն

Հորդանանի վարչապետ Բիշեր ալ Հասաունան կիրակի իրականացրել է փոփոխություններ նախարարների շրջանում Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավորությամբ բարեփոխումների արագացմանն ուղղված քայլի շրջանակում, որոնք, երկրի պաշտոնական անձանց կարծիքով, ունեն որոշիչ նշանակություն երկրի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի հասցրած հարվածից հետո վերականգնելու գործում, գրում է Reuters-ը:

Նշանակվել է վեց նոր նախարար՝ ներառյալ ներքին գործերի եւ արդարադատության նախարարները, երբ Հասաունան աշխատանքից հեռացրել է երկու նախարարներին ռեստորանում հրավիրված ընթրիքի մասնակցելու հետեւանքով, որի ժամանակ խախտվել էին կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումները:

Նոր կառավարությունում, որը կազմված է 28 նախարարից, բրիգադային գեներալ Մազեն Արայան է, որը ղեկավարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնը:

Loading...