11:39   08-03-2021
Չինական արտահանման ծավալները գրանցել են 60-տոկոսանոց ռեկորդային աճ համավարակի ֆոնին
Թողնել մեկնաբանություն

Ընթացիկ տարվա սկզբում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից ռեկորդային տեմպերով է վերականգնվել չինական արտահանումը: 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության արտահանումն անսպասելիորեն աճել է 60,6 տոկոսով, վկայում են ՉԺՀ մաքսային վարչության տվյալները, հաղորդում է DW-ը:

Չինական արտահանման սրընթաց վերականգնմանը նպաստել է այն, որ հենց Չինաստանն է արտադրում բազմաթիվ ապրանքներ, որոնք համավարակի պայմաններում վայելում են համաշխարհային պահանջարկ՝ բժշկական սարքավորում, օրինակ, պաշտպանիչ դիմակներ կամ նոթբուքներ եւ մոնիթորներ տնային պայմաններում աշխատելու համար:

Փորձագետներն ակնկալում էին չինական արտահանման աճ, սակայն ոչ այդ չափի. նրանք կանխատեսում էին 38,9 տոկոսի մակարդակում առաջխաղացում: Միայն փետրվարի ընթացքում ՉԺՀ-ից արտահանումն աճել է 154,9 տոկոսով: ՉԺՀ-ի մաքսային կառույցում ծառայությունից նշել են, որ չինական արտահանման սրընթաց աճին նպաստել է նաեւ ԵՄ երկրներում եւ ԱՄՆ-ում տնտեսության վերականգնումը:

Loading...