11:41   08-03-2021
NASA-ն ցանկանում է առաջին կնոջն ուղարկել դեպի Լուսին մինչեւ այս տասնամյակի վերջ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի աէրոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) մտադիր է առաջին կնոջն ուղարկել դեպի Լուսին մինչեւ այս տասնամյակի վերջ: Այդ մասին պատմել է NASA-ի ներկայացուցիչ Չարլի Բլեքուել Թամփսոնը CBS ամերիկյան մեդիաընկերությանը:

Խոսքը վերաբերում է NASA-ի «Արտեմիս» (Artemis) տիեզերական ծրագրին: 2020 թվականի դեկտեմբերին վարչությունը ներկայացրել է 9 տիեզերագնաց տղամարդ եւ 9 կին, որոնք ընտրվել են առաջին առաքելությանը մասնակցելու համար: Առանց անձնակազմի «Օրիոն» բազմանպատակային տիեզերանավի փորձարարական թռիչքը կարող է կայանալ մինչեւ 2021 թվականի ավարտ:

Loading...