12:35   08-03-2021
Խաղաղ, երջանիկ և արժանապատիվ կյանք եմ մաղթում մեր մայրերին և քույրերին. Հայկ Չոբանյան
Թողնել մեկնաբանություն

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ․

«Իմ երախտիքն ու խոնարհումը մեր հերոս նահատակների մայրերին, կանանց եւ աղջիկներին: Խաղաղ, երջանիկ եւ արժանապատիվ կյանք եմ մաղթում մեր մայրերին և քույրերին: Առանձնահատուկ գնահատանք կրթության եւ մշակույթի ոլորտի կանանց, ում առաքելությունը ուժեղ սերունդ և հասարակություն ստեղծելն է։

Ագաթանգեղոսը ի դեմս Անահիտ աստվածուհու լավագույնս է նկարագրել կնոջը. «Անահիտ դիցուհին սեփականագույն և սիրելագույն էր, փառքն էր ազգին, մայր զգաստությանց, բնության բարերար եւ խնամակալ»:

Loading...