12:40   08-03-2021
Թուրքամետ գրոհայինները Սիրիայում քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ են իրականացնում
Թողնել մեկնաբանություն

Հալեպի և Իդլիբի նահանգներում թուրքամետ գրոհայինների վայրագությունների դեմ ցույցերից հետո, վերջիններս պատասխանել են տեղի բնակիչների զանգվածային ձերբակալություններով, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:

Բողոքի ակցիան ամենամարդաշատը եղել է Իդլիբ քաղաքում. մոտ 500 մարդ է դուրս եկել ցույցի։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իդլիբ նահանգի Ջեդրայա, Բեհուն ու Կանսաֆրա, Հալեպ նահանգի Սուրան ու Քաֆրա բնակավայրերում: Ի պատասխան գրոհայինները 50 մարդու են բերման ենթարկել:

Կարպովը հավելել է, որ Հայաթ Թահրիր ալ-Շամի թուրքամետ զինյալների ներկայության դեմ բողոքի ցույցերը ծավալվում են նրանց գրաված տարածքներում՝ հումանիտար ճգնաժամի ֆոնին:

Loading...