12:52   08-03-2021
Image Description
Ճապոնիայում պաշտոնյային պաշտոնանկ են արել էթիկայի մասին օրենքը խախտելու պատճառով
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայում բիզնեսի ներկայացուցիչների կողմից թանկարժեք հյուրասիրություն ընդունելու պատճառով պաշտոնանկ է արվել հերթական բարձրաստիճան պաշտոնյան, որը, ենթադրաբար, սերտորեն կապված է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, հայտնել է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ համազգային գործերի եւ հաղորդակցության փոխնախարար Յասուհիկո Տանիվակին երկուշաբթի տեղափոխվել է նախարարության քարտուղարություն պետծառայողների էթիկայի մասին օրենքը խախտելու պատճառով, քանի որ, ինչպես նշվում է, NTT հեռահաղորդակցության կորպորացիայի ղեկավարությունից հյուրասիրություն է ընդունել:

«Կյոդո» գործակալությունը հայտնել է, որ 2018 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հուլիս Տանիվակին երեք անգամ բիզնեսմենների հաշվին՝ մոտ 107 հազար իեն (մոտ 1000 դոլար) գումարի ընթրիքի է մասնակցել:

Գրում է՝ News.am-ը:

Loading...