13:14   08-03-2021
Թուրքիայում սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչուների հավաքումը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում արդեն սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչու թռչող համալիրների խմբաքանակի հավաքումը, որը տեղի է ունենում Ստամբուլում գտնվող Baykar Defense ավիաշինական ընկերությունում: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Կոպիտինը:

«Այսօր պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Միրոնյուկի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապոյի հետ ստուգել ենք Ստամբուլի Baykar Defense-ում TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության ընթացքը»,- գրել է ժողպատգամավորը սոցցանցում:

«Այս եզակի հնարավորությունը կամրապնդի մեր պետության պաշտպանունակությունը, և, որը նույնպես պակաս կարևոր չէ, կընդլայնի երկու երկրների պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայությունը արտաքին շուկաներում»,- հավելել է Կոպիտինը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...