13:18   08-03-2021
Image Description
Պենտագոնը հայտարարել է պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին՝ Իրաքում ավիաբազայի վրա գրոհից հետո
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին՝ Իրաքում ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվող Աին-էլ-Ասադ ավիաբազայի վրա հարձակումից հետո, հաղորդում է ABC-ն:

Ի պատասխան լրագրողի հարցին, արդյո՞ք ՊՆ-ն տեղյակ է, թե ով է կանգնած հարձակման հետևում, Օսթինը շեշտել է, որ իշխանությունները ցանկանում են համոզվել ստացված տվյալների ճշմարտացիության մեջ:

«Նրանք, ովքեր իրականացրել են այս հարձակումը, պետք է իմանան, որ մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ մեզ պաշտպանելու համար»,- ասել է Լլոյդը:

Նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ինքը կորոշի հարվածի վայրն ու ժամանակը, եթե նպատակահարմար համարի այն իրականացնել:

2021թ.-ի մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Իրաքում գնդակոծվել է ամերիկացիների կողմից օգտագործվող ավիաբազան:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...