13:26   08-03-2021
Bloomberg. Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի եւ զբոսաշրջային սեզոնի կորստով
Թողնել մեկնաբանություն

ԵՄ պատվաստումների ձախողումը 2021 թվականի առաջին եռամսյակում համայնքին սպառնում է շուրջ 100 միլիարդ եվրոյի ներդրումների եւ զբոսաշրջության երկրորդ սեզոնի կորստով, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bloomberg-ը:

Պատվաստումների ձախողումը ԵՄ-ում մտահոգում է աշխարհի խոշորագույն ներդրողներին, ովքեր տեսնում են, որ բիզնեսի վերսկսման դանդաղ տեմպը (կարանտինային միջոցառումների պատճառով ԵՄ երկրների մեծ մասում ծառայությունները եւ զբոսաշրջությունը մեծամասամբ փակ են) սպառնում է խաթարել տնտեսական աճի վերսկսումը, նշում է գործակալությունը: Բիզնեսի բացման` մեկ կամ երկու ամսով ձգձգումը սպառնում է 50 միլիարդից մինչեւ 100 միլիարդ եվրոյի կորստով ԵՄ տնտեսության համար, նշում է Bloomberg-ը:

Եվրոպական ներդրումային ֆոնդերն արդեն երրորդ շաբաթն անընդմեջ կապիտալների արտահոսք են գրանցում, մինչդեռ Bank of America-ն եւ BlackRock Investment-ը նախազգուշացնում են, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի շարունակական աճը կարող է խաթարել ներդրողների երկարաժամկետ ռազմավարությունները, ընդգծում է գործակալությունը:

Loading...