13:35   08-03-2021
Էրդողանի ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ճնշում չգործադրել Թուրքիայի վրա S-400-ների պատճառով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի կողմից ճնշումը Թուրքիայի վրա Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման կապակցությամբ կարող է հակառակ հետեւանքներ ունենալ: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը կիրակի օրը Bloomberg գործակալության հրապարակված հարցազրույցում:

«Երբ մեկ այլ երկիր գալիս է մեզ մոտ մաքսիմալիստական ​​դիրքորոշմամբ եւ պահանջներ է առաջադրում` «կա՛մ կլինի մեր ձեւով, կա՛մ ընդհանրապես չի լինի» ոճով, ապա այդպիսի մոտեցումը մեզ այլ ուղղությունների է մղում»,- մեջբերում է գործակալությունը թուրք  առաջնորդի ներկայացուցչի խոսքը: Նրա խոսքով` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի տարաձայնություններ կային, «սակայն դրանք վերացվեցին կառուցողական երկխոսության միջոցով»: «Ինչո՞ւ մենք չենք կարող նույնը անել Միացյալ Նահանգների հետ»,- հարցրել է Կալինը:

Ըստ նրա` Թուրքիան կարող է այնպես S-400 համակարգեր ունենալ, որպեսզի դա չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը: «Այս հարցերը կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով` բաց եւ ազնիվ ձեւով, սակայն ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե որքանով ենք մենք լուրջ վերաբերվում այդ խնդիրներին,- ասել է Կալինը:- S-400-ներ գնելու որոշումը մի գիշերում չի կայացվել»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...