15:09   09-03-2021
Հայաստանում ՏՏ բիզնեսին ոչինչ չի խանգարում բացի «ինձնից». «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«Seaside Startup Summit» նախագիծը «Startup Armenia» հիմնադրամի նախագծերից միայն մեկն է, սակայն այն շատ ավելի ճանաչելի է դարձել: Ստարտափերների և ներդրող-ձեռնարկատերերի հանդիպման հարթակ տրամադրելու գաղափարն առաջին անգամ իրականացվեց հենց Հայաստանում։ Հանդիպումների գաղափարներից շատերը շուտով դարձան «ապրանք» կամ «ապրանքանիշ»։ «Startup Armenia Foundation»-ի հիմնական նպատակը Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացնում էր։ Հետագայում գաղափարը արտահանվեց ԱՄԷ և Հնդկաստան։  

Startup Armenia Foundation հիմնադիր Հակոբ Հակոբյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ այս տարվա սամմիթը կայանա Սևանում։ Նա ընդգծում է՝ եթե այդ համակարգն անգամ հիմա կայացած չէ, ապա վստահաբար ավելի լավ վիճակում է քան 2014-2015 թվականներին։

Loading...