15:34   20-08-2016
Դեռ առջևում են աշուղ Թիֆիլու ժամանակները. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

Դասերդ ավարտել` վարպետ ես դառել,
Քո վարպետին նվեր նոր սազ ես առել,
Ում հետ էլ մրցել` հաղթանակ տարել,
Քեզ բարի ճամփա, իմ լավ Հավասի:
Հիրավի, աշուղ Հավասին իր ժողովրդականացած երգերով հայտնի է բոլորին: Այդուհանդերձ, քչերին է հայտնի, թե ով է եղել Հավասու ուսուցիչը, ում ջանքերն ու նվիրումը մեծ դերակատարում են ունեցել Վարպետի` Ուստա Արմենակի (Հավասու) կյանքում:
Աշուղ Թիֆիլի (Եղո Մանուկյան, 1845, Ջավախք, գ. Սուլդա – 1923, Աջարական ԻՍՀ, Բաթում), աշուղ Ջիվանու ժամանակակիցն ու մտերիմ ընկերը, ում հետ միասին աշակերտել է աշուղ Սիայուն, աշուղ Հավասու նվիրյալ ուսուցիչը, ում ամբողջ կյանքում պաշտել է Վարպետը: Թիֆիլին շատերի ճանապարհով չմտավ մեծ աշխարհներ, չդարձավ հանրահայտ և, ամբողջ կյանքը ապրելով Հայրենի Ջավախքի ժողովրդի հետ, երգեց նրա վիշտն ու ուրախությունը, դարձավ յուրաքանչյուրի ցավի ընկերը, հայ ժողովրդի, հայրենի հողի պաշտպանն ու հարատևության խորհրդանիշը:
Վաղուց ժամանակն է արժևորել, լայն հանրության սեփականությունը դարձնել դրամատիկ և իմաստավորված կյանքով ապրած մեծանուն աշուղին, նրա թողած հոգևոր ժառանգությունը, տպագրել նրա փոքրիշատե տպագրված և անտիպ ժառանգությունը, կանգնեցնել նրա հուշարձանը, Ախալքալաքի շրջանում հիմնադրել «Թիֆիլու օր» խորագրով երգի տոն, ինչի ուղղությամբ էլ աշխատում են աշուղ Թիֆիլու համագյուղացիները` սուլդացիները, որոնց շարքում է նաև մեր զրուցակիցը` Ախալքալաքի շրջանային բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսան Թորոյանը:   

Loading...