14:00   15-03-2021
«Լավագույն Հայկական Բրենդ 2020»-ին 14 ընկերություն ճանաչվեց հաղթող.«Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 21-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի ունեցավ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կազմակերպած «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը լավագույնի տիղոսին են արժանացել սպառողների կողմից ընտրված մի շարք ապրանքանիշեր։ Դեռ 2020-ի օգոստոս-սեպտեմբերին «Գելլափի» հայկական ներկայացուցչությունը՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ին իրականացրել է շուրջ 1000 հեռախոսային հարցում. պարզվել են լայն ճանաչում և վստահություն ունեցող արտադրանք և ծառայություն մատուցող կազմակերպությունների անունները։

«Էստի համեցեք» հաղորդման հյուրի «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերի՝ Էդգար Այվազյանի խոսքով միջոցառմանը խոչընդոտել է համավարակին հաջորդած պատերազմը, սակայն հասկացել են՝ այն պետք է նախևառաջ արտադրողին։

Loading...