18:00   15-03-2021
Գիտությունը զարգացնելու համար, պետք են ոչ պոպուլյար լուծումներ. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Եթե 200 կմ ասֆալտ չփռենք,
կարող ենք ավելացնել գիտության
ֆինանսավորումը և զարգացնել այն: Այս մասին կես լուրջ կես կատակ ասում է Earlyone ընկերության
հիմնադիր Գևորգ Սաֆարյանը:

«Գիտուժ»
նախաձեռնության անդամները չեն առարկում, որ ՀՀ միջոցները սուղ են: PicsArt ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը
նշում է
, որ գիտության պատշաճ ֆինանսավորումը կազմակերպելու համար այնպիսի լուծումներ
են պետք, որոնք գուցե հասարակության լայն հատվածի սրտով չլինեն:  





Այդուհանդերձ պետությունը
պետք է այսօր իր վրա պատասխանատվություն վերցնի գալիք մարտահրավերների համար: Վաղվա
խնդիրները լուծելու համար, պետք է արդեն հիմա զբաղվենք կոնկրետ ոլորտների զարգացմամբ: 

Loading...