14:00   22-03-2021
Զգուշացեք գաղտնի գնորդ է․ ովքեր են նրանք և ինչ նպատակ ունեն. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Խանութ մտնող ցանկացած հաճախորդ կարող է պատահական մարդ չլինել։ Գաղտնի գնորդ մարքեթինգային գործիքը շատ վաղուց լայն կիրառում ունի նաև Հայաստանում։ Մի շարք ձեռնարկություններ, դիմելով համապատասխան մարքեթինգային կազմակերպություններին, պատվիրում են գաղտնի գնորդ: Վերջինս խանութում ստուգում է սկսած սպասարկման որակից, մինչև սրահի տեսքն ու կարգուկանոնը։ Մինչև անգամ անշուք հագնված գնորդը կարող է լյուքս դասի խանութ հաճախելով ստուգել իր խավի հանդեպ վերաբերմունքը։ Տվյալները հավաքագրվում են, վերլուծվում և հաշվետվության տեսքով ներկայացվում պատվիրատուին։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքերով հաճախ գաղտնի գնորդ ծառայությունից օգտվում են մրցակից կազմակերպությունները, իրենց «հակառակորդների» թերություններն ու առավելությունները պարզելու համար։

Loading...